ՀՀ ոստիկանության կրթահամալիրում թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգարք է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

.

Ոստիկանության կրթահամալիրում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Թիկնապահի և պահնորդի որակավորման» էլեկտրոնային եղանակով ստուգարք, որն անցկացրել է որակավորման-ստուգման հանձնաժողովը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ստուգարքին մասնակցել է 59 թեկնածու, որոնցից 41-ը ստացել է պահնորդի որակավորման վկայական, 8-ը՝ թիկնապահի, իսկ 10 հոգի չի կարողացել հաղթահարել ստուգարքը և ստացավ բացասական գնահատական։

Նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեցին թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգում և քննական տոմսերը փոխարինվել են էլեկտրոնային թեստերով, ապա մշակվեցին նոր հարցաշարեր և առաջադրանքներ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news