Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց Վանաձորի զինվորական պանթեոնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Լոռու մարզ։ Այսօր, սեպտեմբերի 21-ին նա կուսակից ընկերների՝ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, ինչպես նաև Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ ծաղիկներ դրեց Վանաձորի զինվորական պանթեոնում՝ պատերազմում զոհված հերոսների հիշատակն հավերժացնող հուշակոթողի մոտ։ 

Այնուհետև մատուցվեց հոգևոր ծիսական կարգ, որից հետո Սերժ Սարգսյանը շրջեց պանթեոնում՝ գլուխ խոնարհելով զոհված հերոսներին շիրիմների առջև։