Unibank

Unibank Mobile

Հոկտեմբերի 19-ին Արցախում կանցկացվի նռան երրորդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակություն

«Պետք է նշեմ, որ այս տարի փառատոնին լինելու են մի շարք անակնկալներ և հետաքրքիր ծրագրեր: Առայժմ փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 21 մենատնտես: Բացի դրանից, առանձին տաղավարներով ներկայանալու են նաև համայնքները: Այս տարի հայտեր ունենք նաև Երևան քաղաքից: Առայժմ հայտագրման գործընթացը շարունակվում է, և մինչև հոկտեմբերի 14-ը բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, կարող են դիմել Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժին»,- «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունի քաղաքի ավագանու անդամ, փառատոնի կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանը:

Նա հայտնել է, որ փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են: Տոմսի արժեքը 1000 դրամ է:

Տեսանյութեր

Live

Լրահոս