Արման Թաթոյանն ու ԵՄ պատվիրակոթյան նորանշանակ ղեկավարը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին, ինչպես նաև կանանց և երեխաների իրավունքներին առնչվող հարցեր։

Ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը հատկապես վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի բացառման գործում, կարևորվել է առանձին ոլորտներում իրականացվող իրազեկման աշխատանքները:

ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ աշխատանքը և տեղեկացրել է, որ Հայաստանում Եվրոպայի միության հետ ունեն հաջողված համագործակցություն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համատեղ աշխատանքի ուղղությունները։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news