Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ, մասնավորապես` ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: 

Այս մասին հայտնեցին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։