Լավ մթնոլորտ չի լինի, եթե Հայաստանի և Արցախի միջև լարվածություն առաջանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

քաղաքական

«ՀՅԴ-ն միշտ մտահոգվել է, որ Հայաստանից և Արցախից չպետք է լինեն հայտարարություններ, որոնք կսրեն հարաբերությունները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Չեմ ուզում սկսել՝ հա՞վն էր առաջ, թե՞ հավկիթը։ Կարևոր չէ, թե ով սկսեց։ Լավ մթնոլորտ չի լինի, եթե երկու հանրապետությունների միջև լարվածություն լինի, այն կարող է, նույնիսկ, հասարակության պառակտման տանել»,-ասաց Մանոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությանը։

Մանոյանն ասաց, որ այդ ամենը պետք է կանխել։