Խոշոր հրդեհ Կոտայքի մարզի բրիկետների արտադրամասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի անասնաֆերմաներից մեկում հրդեհ է բռնկվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հրշեջները մի քանի ժամ գյուղացիների հետ համատեղ պայքարել են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է, սակայն ներսում եղած մոտ 120 տոննա չոր ծղոտն ու մոտ 10 տոննա արդեն պատրաստի բրիկետները ամբողջովին վերածվել են մոխրի:

Հրեդեհի հետևանքով մասամբ վնասվել են նաև արտասահմանյան արտադրության սարքավորումները, որոնցով իրականացվում էր արտադրությունը: