Արտաշատի 5-րդ դպրոցից 25-ից ավելի երեխաներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Արտաշատ քաղաքի 5-րդ դպրոցից Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 25-ից ավելի երեխաներ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ երեխաները հոսպիտալացվել են սննդային թունավորման կասկածանքով: