«Ինձ թվաց՝ կատու թռավ»․ Սանասարյանը դեպքի վայրից մանրամասներ է պատմել «վրաերթի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմում է, թե ինչպես է տեղի ունեցել 9-ամյա երեխայի հետ կապված միջադեպը։

Ըստ Դավիթ Սանասարյանի՝ շենքի բակում երեխային չի նկատել, երեխան հանկարծ հայտնվել է իր մեքենայի կողային հատվածում, իրեն նույնիսկ թվացել է՝ կատում է։

«Երեխան ձեռքս բռնեց, ասաց՝ շտապօգնություն մի՛ կանչեք, ասացի՝ համար կա՞, որով կխոսեմ ծնողներիդ հետ, մոր համարը տվեց, անունը Ալինա, ասացի՝ չանհանգստանաք, ամեն ինչ կարգին է: Երեխայի ոտքը թեթև շարժեցին, ոտնաթաթն էր, ասաց՝ մի քիչ ցավում է: Երեխան պարապմունքի էր գնում, դասատուն եկավ, երեխային սկսեց նախատել՝ քեզ ասել եմ՝ միշտ ուշադիր էղի: Ասացինք, որ այս պահին երեխայի հետ այդպես խոսելու ժամանակը չէ, մարդիկ եկան, ասացին՝ տեսել են, որ վրաերթ տեղի չի ունեցել»,- պատմել է Սանասարյանը և նշել, որ փորձել են վախեցնելով գումար ստանալ։

Ըստ Սանասարյանի՝ եթե վրաերթ լիներ, ոչ թե երեխայի ոտնաթաթը կոլորվեր, այլ առնվազն հետքեր կմնային ոտքի վրա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։