ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News
Հոկտեմբերի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 250 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ մոտ 200 քմ, Նորք - Մարաշ վարչական շրջանում՝ 1 հա,
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտ՝ 5 հա, Կաթնաղբյուր-Աշնակ ավտոճանապարհին՝ 2 հա,
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ 700 քմ, Փարաքար գյուղի մոտ՝ 5 հա,
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ 1.5 հա, Զովունի գյուղի մոտ՝ 4 հա,
Շիրակի մարզի Թավշուտ գյուղում՝ 200 հա,
Լոռու մարզի Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին՝ 3000 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 8 հա,
Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին՝ 4 հա:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: