Եղեգնաձորում կինը խարդախությամբ գումար է հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

ոստիկանություն

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի կին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, կահույք առաքելու պատրվակով, 48-ամյա մեկ այլ կնոջից հափշտակել էր 110 հազար դրամ:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածվող կնոջ ինքնությունը: Նա տվել է խոստովանական բացատրություն: