Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

անձրև

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, իսկ Արցախում և Լոռիու, Տավուշում, Սյունիքում՝ 7-8 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 21-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: