Մագնուս Կարլսենը Լեւոն Արոնյանին չպարտվելու դեպքում կսահմանի պատմական ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Սպորտ

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կրկնել է դասական շախմատում անպարտելի շարքի ռեկորդը։ Մեն կղզում ընթացող Grand Swiss մրցաշարի 10-րդ տուրում հաղթելով ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովին՝ նորվեգացի գրոսմայստերը անպարտելի շարքը հասցրել է 100 պարտիայի։ Նման ցուցանիշ ունեցել էր նաեւ չինացի Դին Լիրենը, որը 2017թ․ օգոստոսի 10-ից մինչեւ 2018թ․ նոյեմբերի 10-ը չէր պարտվել 100 պարտիայում։ 101-րդ պարտիայում Դին Լիրենը պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Այս ռեկորդը Կարլսենը կբարելավի, եթե Grand Swiss-ի վերջին տուրում սեւերով չպարտվի հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին։

Կարլսենը դասական շախմատում պարտություն չի կրել 2018թ․ հուլիսի 31-ից։