BBC-ն անդրադարձել է Հայաստանում պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 24News 

փաշինյան

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Հայաստանում պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձացմանը։

«ՀՀ կառավարությունը հաստատել է, որ գաղտնի բարձրացվել են նախարարների աշխատավարձերը։ Տեղեկությունը զայրացրել է ընդդիմության ներկայացուցիչներն, նրանք վրդովվել են որոշման գաղտնիությունից ու կասկածներ են հայտնել դրա օրինականության վերաբերյալ։  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պարզաբանել է, կառավարության անդամների և նրանց տեղակալների աշխատավարձերի չափերը։

Փաշինյանն ասել է, որ համաձայն չէ գաղտնիության պայմաններում որոշում կայացնելու որակումներին, քանի որ այդ մասին 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հրապարակային է հայտնել իր կարծիքը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ կողմ է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, բայց որոշման գաղտնի բնույթը նրա կյարծիքով ամոթալի է։

Որոշումը քննադատության է արժանացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի կողմից: Ըստ օրենքի, վարչապետն իրավունք չունի անհատապես ընդունել այդպիսի որոշումներ, իսկ օրենքում խորհրդարանն է փոփոխություններ կատարում։ Պետրոսյանը հիշեցրել է, որ կարգավորումներն իրականացվում են «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով»,- գրել է ծառայությունը։