Վրաերթ` Գեղարքունիքի մարզում. 81-ամյա հետիոտնը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 P 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 81-ամյա Յուրի Միրզոյանին։

Ինչպես հայտնում է Shamshyan,com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, Սևանի բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Վարորդը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է «Սևան» բժկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի էր։

 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: