ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխայի դեպքին, ասել է, որ փակագծերը կբացի ընթացող քննությունը:
«Ունենք ցավալի դեպք, որ երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա: Մնացած հարցերին կպատասխանի քննությունը: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում է բուժում ստացել, բայց հաստատված չէ՝ որ բժշկական հաստատությունում է ստացել վարակը: Հաստատված է, որ ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ»,- ասել է Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխայի բուժումը իր հսկողության ներքո է ընթանում։