ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Երևանում դեսպանություն բացելու՝ Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու` Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը:

«Այս քայլն աջակցություն է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների բազմամյա  համագործակցությունը»,-թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ևս շնորհակալություն է հայտնել նախաձեռնոությունը։

«Հայաստանը բարձր է գնահատում ձեր բարեկամությունն ու նվիրումը: Անհամբերությամբ սպասում եմ Երևանում Նիդերլանդների դրոշի բարձրացմանը»,-նշել է դեսպան Բալայանը՝ հիշատակելով դեսպանության բացումը նախաձեռնելու գործում նշանակալի ավանդ ունեցած անձանց՝ խորհրդարանականներ Պիտեր Օմցիխտին, Ջոել Ֆորդևինդին, Մարտին վան Հելվերտին, Սվեն Կոփմանսին, Շուրդ Վիմեր Շուրդսմային: