Դա մեզ հետ չի պահի նոր միջնորդություններ ներկայացնելուց․ Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

«Մենք միշտ  ներկայացնելու ենք օրենքով նախատեսված ընթացակարգով մեր պաշտպանյալի իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ միջնորդությունները։ Մենք ակնկալում ենք, որ այս դատարանից, դատախազությունից անձի իրավունքների հարգման ականատես չենք լինելու, բայց դա մեզ հետ չի պահի միջնորդություններ ներկայացնելուց»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով, յուրաքանչյուր դատական նիստի ու նման ակտից հետո ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ այս պրոցեսը արդարադատության ու իրավական պետության հետ որևէ առնչություն չունի, դատավորն ամեն հաջորդ որոշմամբ ավելի է ամրապնդելու այն կարծիքը, որ ինքը կանխակալ է գործում։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ օգնենք դատարաններին, այս գործով, թե այլ, որպեսզի նրանք իրականացնեն արդարադատություն»,-ասաց նա՝ նշելով, որ հիմքեր է տեսնում դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու, բայց այդ հարցը պետք է քննարկի գործընկերների հետ։