Գախարիան հանձնարարել է Վրաստանում գնաճը կանգնեցնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Գախարրիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում երկրի Ազգային բանկին կոչ Է արել օգտագործել գոյություն ունեցող բոլոր միջոցները գների կայունացումն ապահովելու համար։   

Հոկտեմբերին կանխատեսված 3 տոկոս գնաճի մակարդակը բարձրացել է կազմելով՝ 6,9 տոկոս։

Պարենամթերքի գներն արդեն աճել են 13,5 տոկոսով, ըստ փորձագետների՝ գնաճը պայմանավորված է ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել Է մոտավորապես 10 տոկոսով:

«Ազգային բանկին կոչ եմ անում ակտիվորեն օգտագործել բոլոր առկա միջոցները գների կայունացման և գնաճային տարգետացման ապահովման համար»,- ասել է Գախարիան։