Երկուշաբթի օրվանից նախարարության դիմաց չենք լինելու, բայց հրաժարականի պահանջն ուժի մեջ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

.

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից ԿԳՄՍ նախարարության առջև նստացույց չեն անելու, իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին կտեղեկացնեն իրենց ֆեյսբուքյան էջում։

«Եթե հանդիպում չլինի, դրան քայլեր կհաջորդեն,իսկ շաբաթ-կիրակի օրերին ևս այստեղ չենք լինելու»,- հավելեց նա:

«Մենք պատրաստ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ։ Հրաժարականի պահանջն ուժի մեջ է՝ մինչև այլ հայտարարություն չլինի»,- ասաց նա։

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն էլ հավելոց, որ նստացույցով իրենց առջև դրած խնդիրը մինչ այս պահը լուծել են։

«Երկուշաբթիից հետո մենք կանցնենք ուրիշ գործողությունների, որոնցից մեկն այստեղ հանդիպումն է նախարարի հետ»,- ավելացրեց նա:։