Կայացավ Եվրո-2020-ի խմբային փուլի վիճակահանությունը

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ ֆուտտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  վիճակահանության արդյունքում ձևավորվեց հետևյալ խմբերը՝

A խումբ՝ Թուրքիա, Իտալիա, Ուելս, Շվեյցարիա
B խումբ՝ Դանիա, Ֆինլանդիա, Բելգիա, Ռուսաստան
C խումբ՝ Նիդերլանդներ, Ուկրաինա, Ավստրիա, Փլեյ-օֆֆ (Վրաստան-Բելառուս, Հյուսիսային Մակեդոնիա-Կոսովո հաղթողը)
D խումբ – Անգլիա, Խորվաթիա, Փլեյ-օֆֆ (Շոտլանդիա-Իսրաել, Նորվեգիա-Սերբիա հաղթողը), Չեխիա
E խումբ – Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, Փլեյ-օֆֆ (Բոսնիա և Հերցեգովինա-Հյուսիսային Իռլանդիա, Սլովակիա-Իռլանդիա հաղթողը)
F խումբ – Փլեյ-օֆֆ (Իսլանդիա-Ռումինիա, Բուլղարիա-Հունգարիա հաղթողը), Պորտուգալիա, Ֆրանսիա, Գերմանիա:

Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ-ը կկայանա 2020-ի գարնանը:

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը կանցկավի 12 քաղաքումներում: Առաջնությանը կմասնակցի 24 թիմ: Այն կմեկնարկի հունիսի 12-ին և կեզրափակվի հուլիսի 12-ին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս