Մանվելին են միայն մեղադրում, բայց բոլորը նույն բանն են արել․ Էդուարդ Զորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News                                  

«ArtՊոլիտկը» զրուցել է երգահան Էդուարդ Զորիկյանի հետ։ Երգահանը  զուգահեռներ է տանում Խորհրդային տարիների հետ։

Ըստ նրա՝ խորհրդային  միջավայրում կյանքը սովորեցրել էր, պետք է հակադրվել սահմանափակումներին։ Երգահանը կարծում է, որ հիմա ևս, երբ երկրում իրավիճակ է փոխվել, եթե կարիք լինի, ստեղծվի հակադրվելու առիթ, ապա պետք է հակադրվել։

Անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին, երգահանը վստահեցնում է, որ կձևավորվի այն Խորհրդարանը, որի կարիքն այսօր ունի Հայաստանը։ Նրա խոսքով՝ դրա գրավականն արդեն կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են։