Վարդաձորում շմոլ գազից 3 բնակիչ է թունավորվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

գազ

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15.55-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդաձոր գյուղի տներից մեկի 3 բնակիչ։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 14.30-ի սահմաններում քաղաքացիները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: