ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

աժ_

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծին:

Նախքան քվերակությունը վարման կարգով ելույթ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը․

 «Այս օրենքի նախագծում Կենտրոնական բանկը չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը, ինչը «Իմ քայլի» համար կարևոր սկզբունքային մոտեցումներից է։ Մենք նախագծին առաջին ընթերցմամբ  կողմ կքվեարկենք՝ պայմանով, որ այն առաջարկները, որոնք կտրամադրվեն խմբակցության կողմից, ներառվեն երկրորդ ընթերցման ընթացքում»։

Նախագիծն ընդունվել է 57 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ընդդիմությունը դեմ է քվեարկել։

Նախագիծը մշակվել է ուժը կորցրած ճանաչելու համար  անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը։

Այդ դրույթի ուժը կորցրած ճանաչումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝

Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում։