ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել թիմի` Չեմպիոնների լիգայի խաղի հայտացուցակում։
Վերջին անգամ Մեսսին հայտացուցակից բացակայել էր 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, երբ «Բարսելոնան» տնային խաղում 4:0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում կատալոնացիները կխաղան «Ինտերի» հարկի տակ։
ԶԼՄ-ները կարծում են, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի ցանկանում վտանգել Մեսսիի առողջությունը Իսպանիայի առաջնության հերթական տուրի` «Ռեալի» հետ խաղից առաջ:
Հիշեցնենք` «Բարսելոնան» 11 միավոր է վաստակել ՉԼ-ի 5 խաղում ու F խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականնում է: «Ինտերը» 7 միավորով 2-րդ տեղում է: