Վահե Գրիգորյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին «ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող ԱԺ հերթական նիստերում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: