Այս պահին խուզարկում են Վերմիշյանի աշխատասենյակը. Hraparak.am

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

հասարակական

Այս պահին կառավարության 3-րդ մասնաշենքում՝ 4-րդ հարկում, որտեղ գտնվում է քաղաքաշինության կոմիտեն, ոստիկանությունը խուզարկում է քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը, այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը։

Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ Վերմիշյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր առնչությունը քրգործին։