Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հայտավորված է «Բոլոնիայի» հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Մխիթարյան

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալի «Բոլոնիային»։

Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է «Բոլոնիայի» հետ հանդիպման հայտացուցակը։

Ռոմա

Խաղին կմասնակցի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նոր է ապաքինվել վնասվածքից։

 Հավանաբար Մխիթարյանը հանդես կգա որակազրկված Լորենցո Պելեգրինիի փոխարեն։

 «Ռոմա»-«Բոլոնիա» հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: