«Ոչ»-ի ճամբարը գտել է հաղթանակի լավագույն ձևը․ ինչ-որ հաշվարկով հարցից խուսափելու միջոց է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

«ՍԴ-ի հարցը մեկ տարի առաջ կարելի էր լուծել, բայց հիմա կոնկրետ հարց է դրված և իշխող կուսակցությունն առաջարկում է սա, որը միգուցե իդեալական լուծումը չէ, սակայն այդ հանրաքվեի արդյունքով ի վերջո որոշվելու է՝ երկիրն ինչպես է շարունակելու իր ընթացքը։ Այդ որոշման վերաբերյալ մեր որոշումն «այո» է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունը փորձել է հարցի լուծումը հանձնել ժողովրդին, որպեսզի տարընթերցումների տեղիք չտա, թե ԱԺ-ն չարաշահել է Սահմանդրությունը մեկնաբանելու կամ այն յուրովի կիրառելու իր իրավունքը։

ՀԱԿ փոխնախագահի համար անընդունելի է, որ երկրի համար բախտորոշ հարցերում քաղաքական ուժերը սկզբունքային դիրքորոշում ցույց չեն տալիս։

«Ինչո՞ւ չեն կողմնորոշվում, ի՞նչ կա չկողմնորոշվելու։ Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-ի և ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է։ Իրենք «ՈՉ»-ի ճամբարում են, ուղղակի գտել են հաղթանակի լավագույն ձևը։ Նորից անսկզբունքայնության հարց է։ Երբ դու քո դիրքորոշումն ունես և գիտես, որ այն ոչ մի շանս չունի և չես կարող հաղթել «ԱՅՈ»-ին, կարող ես մեկ բան անել՝ այնքան ոչ ակտիվ դարձնել հասարակական մթնոլորտը, որ մարդիկ ուղղակի պատշաճ քանակի դուրս չգան, և  650 հազարի «ԱՅՈ»-ի քվորումը չլրանա»,- կարծում է ՀԱԿ փոխնախագահը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։