Աշոտյանի՝ «Իմ ընկեր» երգը դուրս է եկել միջազգային ասպարեզ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

աշոտյան

«Իմ ընկերը» երգը, որն այդքան սիրվեց Հայաստանում, դուրս է եկել միջազգային ասպարեզ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իմ վրաց ընկերները քիչ առաջ տեղեկացրեցին ինձ, որ Վրաստանի հայտնի երգիչ Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է իմ երգի վրացերեն տարբերակը, որն արդեն հեռարձակվում է հարևան երկրի ռադիոկայաններով: Փաստորեն, Արամ Ասատրյանից և Թաթայից հետո սա երգի հերթական արտահանումն է Վրաստան»,- նշել է նա։