Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1523 մարդ, վարակվածների թիվը գերազանցում է 66 400-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

կորոնավիրուս4

«TACC» գործակալությունը հայտնում է, որ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1523-ի, վարակվածների թիվը գերազանցել է 66 400, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 8096 մարդ: 

Կորոնավիրուսի մահացության մակարդակը երկրում կազմում է 2,29 տոկոս: Վարակածների թվով առաջատարը շարունակում է մնալ Հուբեյ նահանգը, որտեղ արձանագրվել է վարակման 54 400 դեպք: Նահանգում մահացել է 1457 մարդ, ապաքինվել 4774-ը: Պեկինում վարակվածների թիվը հասել է 372-ի, երեք մարդ մահացել է, 80-ն են ապաքինվել:

Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի հունվարին։ Չինացի բժիշկները հայտարարում են, որ վիրուսը իրենց համար անհայտ ծագման է։ Վերջիններս փորձում են դրա դեմ պատվաստանյութ գտնել։

Տեսանյութեր

Live

Լրահոս