Չինաստանում կտրուկ նվազել է կորոնավիրուսով վարակած նոր քաղաքացիների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

կորոնավիրուս

Չինաստանում 4 անգամ կրճատվել են կորոնավիրուսով վարակման դեպքերը: Վերջին օրվա ընթացքում հաստատվել է 394 վարակման նոր դեպք: Այդ մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:

1 օր առաջ Չինաստանի իշխանությունը հաղորդել էր 1749 նոր հիվանդների մասին: Բուժված ու հիվանդանոցներից դուրս գրված հիվանդների թիվն արդեն երկու օր է, ինչ գերազանցում է վարակման նոր դեպքերի թվին:

Չորեքշաբթի հիվանդանոցներից դուրս է գրվել 1779 ապաքինված քաղաքացի․ դա ավելին է վարակման հաստատված դեպքերի թվից, որը 394 է:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։