Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 8 նոր դեպք, ակտիվ վարակակիր է 89 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

թեստ

Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 8 նոր դեպք: Երկրում այս պահին վարակված է ընդամենը 89 մարդ:

COVID-19-ի բռնկման առաջին օրից սկսած՝ Չինաստանում ընդհանուր առմամբ վարակվել է 82,941 մարդ, որից 78,219-ն արդեն ապաքինվել է: 

Նշենք նաև, որ վարակվածների թվով երկրների ցանկում Չինաստանը 13-րդն է, մինչդեռ համաճարակի բռնկումից հետո տևական ժամանակ առաջին հորիզոնականում էր:

Աշխարհում կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: