Թաթոյանը Արցախում ուսումնասիրել է զինվորների՝ քրգործերով ձերբակալման և կալանքի հիմքերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ՄԻՊ

Հայաստանի օմբուդսմենը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Արցախում։ Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։ 

«Արցախում այսօր այցելեցինք՝

- ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր,
- Շուշիի քրեակատարողական հիմնարկ,
- Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Այցերի ընթացքում տեղի ունեցան առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրեցինք նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, զինծառայողների պահման պայմանները։

Այցերն ու մյուս աշխատանքներն իրականացվել են՝ թե՛ Հայաստանի, թ՛՜ Արցախի դեպքում հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, հասցեագրված բողոքները և բողոքների վերաբերելիությունը»,- ասված է գրառման մեջ։