Ադրբեջանական կողմի կրակոցից զինվոր է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ՊՆ

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառումն է արել՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Տավուշի շրջանում կրակոցներ արձակելու տեղեկությանը։

«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, ում կյանքը հնարավոր է եղել հոսպիտալի բժիշկների շնորհիվ փրկել։ Փետրվարի 24-ին վաղ առավոտվանից ադրբեջանական կողմը շարունակել է անկանոն կրակոցներն արդեն Կոթի գյուղի ուղղությամբ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս