Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկը դուրս է գրվել, մյուսը դեռ ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

հասարակական

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացին մոտ 4 օր առաջ է դուրս գրվել, իսկ գլխուղեղի վնասվածք ստացած վիրավորը վերակենդանացման բաժանմունքում է, ստաբիլ ծայրահեղ ծանր վիճակում։ 

Հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը, որ գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, մահացել էր ԲԿ-ում:

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ