ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «ՀԱՊԿ-ի դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի կարևոր տարածաշրջանային բաղադրիչը Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունն է անվտանգության ամրապնդման ոլորտում։
Ըստ Կոպիրկինի՝ երկու երկրների փոխգործակցության ծանրակշիռ դրսևորումը Միացյալ զորքերի խմբավորումն է, որը լուծում է կարևոր առաջադրանքներ Հայաստանի, Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամների անվտանգությունն ապահովելու համար:
Կոպիրկինը նաև ասել է, որ ՀԱՊԿ նախագահության ընթացքում Ռուսաստանը կամրապնդի անվտանգության սպառնալիքներին պատասխանելու իր կարողությունը: