Ջերմաչափումը կորոնավիրուսի տարածումը կանխելու արդյունավետ միջոց չէ. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

կորոնավիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկիր մուտք գործող ուղևորների ջերմաչափումը չի համարում կորոնավիրուսի կանխման արդյունավետ միջոց: Այս մասին տեղեկանում ենք ԱՀԿ-ի կայքից։

ԱՀԿ-ն հայտնում է, որ ջերմաչափումը կորոնավիրուսի տարածումը կանխելու արդյունավետ միջոց չէ՝ պատճառաբանելով, որ վարակված անձինք կարող են ինկուբացիոն շրջանում լինել և չունենալ արտահայտված ախտանշաններ։ Նրանք կարող են նաև ընդունել ջերմիջեցնող, որը նույնպես կնպաստի աշխատնշանները թաքցնելու ընթացքին։

Որպես առավել արդյունավետ տարբերակ ԱՀԿ-ն առաջարկում է կորոնավիրուսի վարակից խուսափման իրազեկում զբոսաշրջիկներին, ինչպես նաև երկիր մւոտք գործող անձից տվյալների հավաքագրում։