Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել հանդիպակաց գոտի,կոտրել ծառեր ու բախվել ապառաժ քարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

.

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Իրանի 39-ամյա քաղաքացին իր վարած Howo մակնիշի դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մի քանի ծառեր և առաջ ընթանալով բախվել ապառաժ քարին: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: