Մերկասառույցի պատճառով Isuzu-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել ծառերին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

․

Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 19-ին, ժամը 19:20-ի սահմաններում Isuzu  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթեւեկելի  գոտուց, բախվել ծառերին եւ գլխիվայր հայտնվել ձյան մեջ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 2 հոգի  մարմնական վնասվածքներով   տեղափովել են  Հրազդանի բժշկական կենտրոն:

Վթարի վայրում հավաքվածները նշել են, որ ճանապարհը ամբողջովին մերկասառույց է, Հրազդանի ճանշինը  ոչ մի աշխատանքներ չի կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ:

--00--ԱՀ