Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել կորոնավիրուսի տարածման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News       

Կորոնավիրուս

Կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի վերաբերյալ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։

ԱԳՆ տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է․ 

«Կորոնավիրուսի (COVID19) վարակի Արցախի Հանրապետություն (ԱՀ) ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք՝

Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից։

Արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ։

Ժամանակավորապես խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից։

Ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ( հղում՝ https://www.mfa.am/hy/COVID-19/2020/03/11/dip-c/10146) հետ։

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում):

Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ԱՀ քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի հետ։

Կոնտակտային տվյալներ՝
ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժին
Հեռ․՝ (+374 47) 94 14 18
Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.am
http://www.nkr.am/…/anno…/2020-02-27/MFA-comment-coronavirus»։