Եթե Թորոսյանը մնա իր պաշտոնին, մենք իրավունք ունենք չճանաչել ՀՀ կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

դանիելյան

Կա փաստ, կառավարության անդամը «պասլատ» արեց Հայաստանի դատական համակարգը։ Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղիղ եթերով արձագանքին՝ վարչական դատարանի որոշմանը, որով վերջինը բավարարում է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Միքայելի հայցն ընդդեմ Թորոսյանի և պարտավորեցնում նախարարին հերքել և ներողություն խնդրել  հրապարակային խոսքում արված վիրավորական արտահայտությունների համար։

«Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Գևորգի Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` Փ «Պետությունն ու օրենքը կարելի է համարել հոմանիշներ, իսկ պետության հիմքը դատական համակարգն է:

Քիչ առաջ առողջապահության նախարարը հայտարարեց, որ հրաժարվում է ճանաչել դատարանի որոշումը, քանի որ այն համարում է սխալ, իսկ Հայաստանի դատական համակարգը ժողովրդի մեծ մասը չի վստահում, ինքն էլ իր հերթին չի հարգում Հայաստանի դատարանը:

Ես տեղյակ չեմ կոնկրետ այդ դատական վեճին, վեճի մանրամասներին և ինձ չի հետաքրքրում նաև այն, թե իրականում դատարանի որոշումը որքանով է ճիշտ` դա իմ որոշելիքը չէ:

Սակայն կա փաստ, կառավարության անդամը «պասլատ» արեց Հայաստանի դատական համակարգը, անվստահություն հայտնեց դատարանի որոշմանը, այսինքն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապությունը չի ճանաչում ու ինչ կուզի, այն էլ կանի:

Կառավարության անդամն օրինակ ծառայեց հազարավոր դատապարտվածներին, որ նրանք նույնպես չճանաչեն դատարանի որոշումները, ջարդեն բանտերի պատերն ու դուրս հորդեն այնտեղից: Օրինակ ծառայեց բոլորին, որոնք ունեն դատարանի որոշումներ, որոնց հետ համաձայն չեն ու ինքնադատաստան տեսնեն նրանց հետ, ում հետ դատական վեճի մեջ են եղել:

Այդպես նրանք կարող են վարվել, եթե այս կառավարության անդամը մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, իսկ մենք, մեր հայեցողությամբ, իրավունք ենք ստանում չճանաչել Հայաստանի կառավարությունն ու նրա որոշումները:

Եթե մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, ապա կարելի է համարել, որ պետությունը Հայաստանում այլևս լուծարված է ու մենք բոլորս ազատ ենք անել այն, ինչ կամենում ենք»,– գրել է Ստեփան Դանիելյանը։