Հրդեհ՝ «Փարավոն» համալիրի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Մարտի 20-ին՝ ժամը 17:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան խճուղու թիվ 5 շենքի մոտակայքում՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:09-ին:

Մհեր Շ.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են պլաստմասսայե դետալներ և էլեկտրական լարեր՝ մասնակի: Տուժածներ չկան: