Նոր Գեղի-Երևան ճանապարհին ինքնաթափ բեռնատարը առանց փաստաթղթերի սևահող է տեղափոխել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

հ

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերիվերահսկողության վարչության և Կոտայքի տարածքային բաժնիաշխատակիցները վերահսկողական շրջայց իրականացնելիս Նոր Գեղի - Երևան ճանապարհին կանգնեցրել են առանց համապատասխան փաստաթղթերի սևահող տեղափոխող 36CA657 պետհամարանիշով Կամազ մակնիշի ինքնաթափ բեռնատար։ Կազմվել է համապատասխան արձանագրություն, բեռնատարի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, առգրավված հողը հանձնվել է Աբովյան համայնքի կոմունալ բաժին։

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով ու ախտահանիչ նյութերով և արտակարգ դրության պայմաններում շարունակում են իրականացնել բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն, հետևել Պարետի որոշումներին, նաև զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց:

Տեսանյութեր

Live

Լրահոս