Ուհանում չեղարկվել է երկու ամիս գործող խիստ ռեժիմի կարանտինը․ Meduza

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News      

կորոնավիրուս

Մարտի վերջին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում երկու ամիս առաջ մտցված կարանտինային խիստ ռեժիմը հանվել է այն բանից հետո, երբ քաղաքում մի քանի օր շարունակ կորոնավիրուսային հիվանդացության  ոչ մի դեպք չի գրանցվել։ Գրել է Meduza.io-ն։

Քաղաքում արդեն աշխատում են ձեռնարկություններն ու հասարակական տրանսպորտը։

կորոնավիրուս
կորոնավիրուս

Ապրիլի 8-ից արդեն ամբողջովին կհանվեն այլ բնակավայրերի հետ հաղորդակցման սահմանափակումները։

Ուհանն աշխարհում առաջին քաղաքն է, որտեղ 2019 թ․ դեկտեմբերին COVID-19 տարածում սկսվեց։ Համաճարակի ընթացքում 11 մլն բնակչություն ունեցող քաղաքում վարկվեց 50 հազար մարդ, 2,5 հազարը մահացավ։

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսակիրների թիվն անցնում է 860 հազարը։ Մահացածության թիվը 42 հազարից ավելի է։ Ապաքինվել է 181 հազարից ավելի մարդ։ Վարակը տարածվել է աշխարհի 206 երկրում։

Տեսանյութեր

Live

Լրահոս