Բարեբախտաբար, ես ի սկզբանե մերժել էի Չինաստանի հետ սահմանները բաց պահելու ԱՀԿ-ի խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում  կիսվել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատանքի մասին իր կարծիքով:

«ԱՀԿ-ն «ցրիվ տվեց» այս իրադարձությունը: Չնայած որ նրան ֆինանսավորում է հիմնականում ԱՄՆ-ն, նա ինչ-ինչ պատճառներով շատ կենտրոնացած է Չինաստանի վրա: Մենք դա ուշադիր կուսումնասիրենք: Բարեբախտաբար, ես ի սկզբանե մերժել էի Չինաստանի հետ սահմանները բաց պահելու նրանց խորհուրդը: Ինչու՞ նրանք տվեցին մեզ այսքան վնասակար առաջարկություններ»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Տեսանյութեր

Live

Լրահոս