ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
«Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը»: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսքը, մասնավորապես, Հանրապետության գազալցակայաններում տեղակայված խաղային ավտոմատների մասին է, որոնք չենք գործի մայիսի մեկից:
«Դրանք, ըստ էության քաղաքացիներին կողոպտելու եղանակ են, և պետք է վերջ տրվի: Մենք կազինոների նկատմամբ սահմանափակումներ ենք մտցնում, սակայն գտնվում են մարդկանց կողոպտելու նոր ձևեր,- ասված է Փաշինյանի տարածած տեսանյութում: