ՌԴ–ում ՀՀ դեսպանության կողմից ստեղծվել է էլ․հարցաթերթիկ

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

դեսպանություն

ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքայն էջում գրում է.

«Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանության կողմից ստեղծվել է էլ․հարցաթերթիկ։

Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով ներառված բոլոր հարցերին։

Հարցաթերթիկի հղումը՝ https://clck.ru/Mx8HX ։

Ցանկացած դիմում մանրամասն ուսումնասիրվելու է մեր կոցմից։ Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնում է իր կողմից ներկայացված տվյալների մշակմանն ու ստուգմանը դեսպանության կողմից։

Նշենք նաև, որ էլ․հարցաթերթիկը կփոխարինի [email protected] էլ․հասցեի միջոցով դիմում-հայտեր ներկայացնելու անհրաժեշտությանը։

Միևնույն ժամանակ կրկին նշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում թռիչքներ դեպի Հայաստան չեն նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք»։