«Ժամանակին չի զգուշացվել աշխարհին վտանգի մասին». Թրամփը հրաժարվել է ֆինանսավորել ԱՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

 

թրամփ.
Fox News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 14-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, քանի որկազմակերպությունը ժամանակին չի տրամադրել պատշաճ տեղեկատվություն կորոնավիրուսի մասին և համապատասխան կերպով չի իրազեկել մարդկությանը՝ համաճարակի վտանգավորության մասին:

«Պետք է ԱՀԿ-ն կատարի իր գործառույթները, որպեսզի աշխարհը ճիշտ և ժամանակին ստանա իր համար կարևոր տեղեկատվությունը, թե ինչ է կատարվում առողջապահության գլոբալ համակարգում: COVID-19-ի մասով ԱՀԿ-ն չի կատարել իր գործառույթները»,- աղբյուրին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Նշենք, որ ԱՄՆ-ում արդեն կորոնավիրուսով վարակների թիվը 614,246 է, որից մահացել է 26,064 մարդ: