Ալեքսանդր Լուկաշենկոն կասկածի տակ է առել կորոնավիրուսի ռուսական թեստերը

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News       

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կասկածի տակ առել կորոնավիրուսի ռուսական թեստերը։

Ըստ Բելառուսի նախագահի՝ թեստերը շատ հաճախ են դրական արդյունք ցույց տալիս։

Լուկաշենկոյի խոսքով՝ ատոմակայան ժամանած ռուսական պատվիրակության բոլոր 15 անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Իսկ չինական թեստը միայն մեկ դեպք էր արձանագրել։

Օրերս Բելառուսի նախագահը հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել ու չի մահանա։ Ընդ որում, երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կորոնավիրուսային վարակից 40-ից ավելի մարդ է մահացել։ Իշխանութունը կարանտին չի հայտարարել։